Մեկնարկում է ընդդիմության հերթական երթը։ Արդեն մի քանի օր է, ինչ ընդդիմադիրները Երևանի տարբեր մասերից քայլերթով գնում են հրապարակ և միանում ակցիայի մնացած մասնակիցներին։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից ընդդիմադիրները բողոքի և անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր հատվածներում, ի նշան բողոքի՝ փակում բանուկ փողոցներ։