Մենք կշարունակենք գազի համար վճարել եվրոյով. Ավստրիայի կանցլեր
copy image url

Մենք կշարունակենք գազի համար վճարել եվրոյով. Ավստրիայի կանցլեր

Արտաքին 2 տարի առաջ - 15:33 27-04-2022
«Առայժմ այստեղ չեն տարածվել ռուսական քարոզչության կեղծ լուրերը: Իհարկե, OMV-ն կշարունակի Ռուսաստանից գազի մատակարարման համար վճարել եվրոյով: Ավստրիան խստորեն պահպանում է համատեղ համաձայնեցված ԵՄ պատժամիջոցները»,- Թվիթերում գրել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը:

Ավելի վաղ «Ինտերֆաքսը», հղում անելով ավստրիական ԶԼՄ-ներին, հաղորդել է, որ Նեհամերը համաձայնել է «Գազպրոմին» գազի համար վճարել ռուբլով, ինչպես պահանջում է ռուսական կողմը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդել է, որ Նեհամերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գազի դիմաց վճարման Ռուսաստանի նոր պայմանների ընդունման մասին։ Ճիշտ է, Նեհամերի մեջբերումից, որը տարածել էր գործակալությունը, չէր բխում, որ Ավստրիան գազի համար վճարելու է ռուբլով:

«Մենք (ավստրիական նավթագազային ընկերություն)՝ OMV-ն, ընդունել ենք վճարման պայմանները, նույնը արել ենք Գերմանիայում… Դա կարևոր էր մեզ համար, ուստի մեր զրույցի ընթացքում Պուտինն ինքն է հավաստիացրել, որ գազը կշարունակվի մատակարարվել, և որ կարելի է վճարել եվրոյով: Այդ իրավիճակը մեզ համար չի փոխվել»,- ասել է Նեհամերը։