Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հեռանում է քաղաքականությունից
copy image url

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հեռանում է քաղաքականությունից

Արտաքին 3 տարի առաջ - 16:43 02-12-2021

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ լքում է Ավստրիայի ժողովրդական կուսակցության ղեկավարի պաշտոնը և հեռանում է քաղաքականությունից։

Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում նախկին կանցլերը նշել է, որ 10 տարի քաղաքականության մեջ լինելով՝ շատ բան է սովորել։ Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին, Կուրցը մտադիր է հավաքել կուսակցության նախագահությանը և հանձնել նախագահի իր լիազորությունները։ Կուրցի իրավահաջորդը կլինի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամերը։

Ավելի վաղ քաղաքականությունից հեռանալու Կուրցի ծրագրերի մասին գրել էր Kronen Zeitung թերթը։ Լրագրողները հայտնել էին, որ նախկին կանցլերը նման որոշում է կայացրել նոյեմբերի վերջին որդու ծնվելուց հետո։

Կուրցը 35 տարեկան է: Հոկտեմբերին կոռուպցիոն սկանդալի ֆոնին նա հրաժարական տվեց:

Ամենից շատ դիտված