Պատերազմի պատճառով Ռուսաստանին պարալիմպիկ խաղերից հեռացնելը խախտում է մարդու իրավունքները. Պուտին
copy image url

Պատերազմի պատճառով Ռուսաստանին պարալիմպիկ խաղերից հեռացնելը խախտում է մարդու իրավունքները. Պուտին

Արտաքին 2 տարի առաջ - 23:33 26-04-2022
Ապրիլի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի մեծ պալատում հանդիպել է Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի հաղթողների ու մեդալակիրների և Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի անդամների հետ։

Նախագահն իր ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, մեկնաբանել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի որոշումը, որը մարտի սկզբին ուկրաինական պատերազմի պատճառով հեռացրել էր Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին Պարալիմպիկ խաղերից։

«Հեռացումը ոչ միայն ուղղակիորեն ոտնահարել է սպորտի հիմնարար սկզբունքները, այլև բացահայտ և, ես չեմ վախենում այս բառից, ցինիկաբար ոտնահարվել են մարդու հիմնարար իրավունքները»,- ասել է Պուտինը։

Նրա կարծիքով, տեղի ունեցածը խախտում է 1948 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

«Մեր մարզիկները խտրականության են ենթարկվել զուտ քաղաքական նկատառումներով՝ ելնելով նրանց քաղաքացիությունից և ազգությունից»,- ասել է Պուտինը։