Մանիպուլյացիաներով հնարավոր չէ մարդկանց լռեցնել. Արթուր Վանեցյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:24 26-04-2022
Ընդդիմադիրներն Ազատության հրապարակում շարունակում են բողոքի ակցիան։ Oragir.news-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասաց, որ երեկվա օրը գնահատում է շատ լավ։

«Մարդիկ գիտակցում են, որ այս իշխանություններին քշելուց հետո կարող ենք ունենալ միայն լավ ու արժանապատիվ Հայաստան ու անվտանգ Արցախ։ Այսօր ևս նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ։ Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության և կշարունակի իր բնականոն աշխատանքը»,- ասաց Վանեցյանը։

Հարցին, թե իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է նոր պատերազմ հրահրելու մեջ՝ պատասխանեց, որ իշխանությունները ստում են և ուզում են առաջ տանել այն թեզը, որ նոր պատերազմ է սկսվելու.
«Մանիպուլյացիաներով հնարավոր չէ մարդկանց լռեցնել։ Դա իրենց հերթական ահաբեկումն է ժողովրդին, որ լինելու է պատերազմ։ Խաղաղությունը չպետք է լինի ի հաշիվ Հայաստանի, Արցախի տարածքային ամբողջականության։ Հայը պետք է իր արժանապատվությունը վերականգնի և լինի արժանապատիվ։ Մենք հայտարարել ենք, որ չունենք ընդգծված առաջնորդներ, և սա ցանցային պայքար է։ Մենք այստեղ ենք որպես քաղաքացիներ, ովքեր բարձրաձայնում են ստեղծված իրավիճակի մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի