Ամերիկացի գործարար Իլոն Մասկը պատրաստ է բանակցություններ սկսել Twitter մեսենջերi գնման շուրջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի (SEC) մամուլի ծառայությունը։
«Գործարքը որպես պոտենցիալ առևտրային առաջարկ ֆինանսավորելու համար փաստաթղթեր են ստացվել մոտ 46,5 միլիարդ դոլար տրամադրելու պարտավորություններով», - ասվում է հաղորդագրության մեջ:
SEC-ը նշել է, որ Մասկը ձգտում է վերջնական համաձայնագիր կնքել Twitter-ի ձեռքբերման վերաբերյալ և պատրաստ է անհապաղ սկսել բանակցությունները։
Հանձնաժողովի տվյալներով՝ սոցիալական ցանցը գնելու համար Մասկը 25,5 միլիարդ դոլար կստանա Morgan Stanley Senior Funding-ից։ Մի մասը կստանա Tesla-ի բաժնետոմսերի գրավադրմամբ։ Մնացած 21 միլիարդ դոլարը Մասկը կվճարի սեփական միջոցներից։
Իլոն Մասկը հայտարարել էր մեսենջերի 100 տոկոս բաժնետոմսերը 54,2 դոլար գնով գնելու իր մտադրության մասին ապրիլի սկզբին։