Լոբոդայի, Վակարչուկի և Դանիլկոյի մուտքը Ռուսաստան 50 տարով արգելվել է
copy image url

Լոբոդայի, Վակարչուկի և Դանիլկոյի մուտքը Ռուսաստան 50 տարով արգելվել է

Ավելին 2 տարի առաջ - 20:59 21-04-2022
Ռուսաստանում ավելի քան երեսուն հայտնի ուկրաինացի արտիստներ ներառվել են այն անձանց ցուցակում, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելված է 50 տարով, գրում է «Իզվեստիան»։
Նրանց թվում են երգչուհի Սվետլանա Լոբոդան, երգիչներ Դմիտրի Մոնատիկը և Անդրեյ Դանիլկոն՝ հայտնի Վերկա Սերդյուչկա բեմական անունով, «Օկեան Էլզի» խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկը, «Nerves» խմբի վոկալիստ Եվգենի Միլկովսկին, «Time and Glass» խմբի, դերասանուհի Միլա Սավիցկայան։
Պարբերականը չի նշում պատճառները, թե ինչու են արգելել նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն, սակայն հայտնի է, որ ցուցակի բոլոր արտիստները սուր քննադատության են ենթարկել ռուսական զորքերի ռազմական ներխուժումը Ուկրաինայի տարածք։