Geek City հրատարակչությունը և «Չուկ և Գեկ» կոմիքսների խանութը հայտնել են Marvel ընկերության նամակի մասին, որում ասվում է, որ ամառվանից դադարեցնում է իր կոմիքսների վաճառքը և ուժը կորցրած է համարում կոմիքսների հրատարակման լիցենզիաները։
Դրանց թվում են կոմիքսներ սուպերհերոսների՝ Կապիտան Ամերիկայի, Սարդ-մարդու, Հալկի և այլոց մասին։
«Մանրածախ առևտրի տեսանկյունից կարող եմ ասել, որ սա ուժեղ հարված կլինի շուկային, շոշափելի, բայց, խոստովանենք՝ ոչ ճակատագրական: Ճակատագրական հարված կլիներ հիմա ճապոնական ճապոնական հրատարակչությունների հեռանալը, որը, դեռևս, կարծես թե, չի սպասվում։ Իսկ այն հրատարակչությունների համար, որոնք իրենց ծրագիրը կառուցում էին հիմնականում Marvel-ի հիման վրա, սա, իհարկե, ավերիչ հարված է»,- գրել է «Չուկ և Գեկ»-ի սեփականատեր Իվան Չերնյավսկին՝ խանութի Telegram ալիքում: