Ֆրանսիական Société Générale ֆինանսական խումբը որոշել է հեռանալ ռուսական շուկայից և Ռուսաստանում իր հիմնական ակտիվը՝ «Ռոսբանկը», վաճառում է Վլադիմիր Պոտանինի «Ինտերրոս» ընկերությանը։ Այս մասին ասվում է Société Générale-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Գործարքի գումարը, որը նախատեսում է նաև «Ռոսբանկի» ապահովագրական բիզնեսի վաճառքը «Ինտերրոսին», չի հաղորդվում։ Ծրագրվում է գործարքը փակել առաջիկա շաբաթների ընթացքում՝ կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո:
«Ինտերրոսի» հայտարարության մեջ ասվում է, որ գործարքի պայմանները համաձայնեցվել են Ռուսաստանում օտարերկրյա ներդրումների իրականացման վերահսկողության հարցերով կառավարական հանձնաժողովի կողմից: