Հայաստանում պետք է լինի թագավորություն, ի՞նչ հանրապետություն, չտեսա՞ք՝ ինչ եղավ, թե՞ սաղ քոռ են․ քաղաքացի

Ներքին 2 տարի առաջ - 20:11 20-04-2022
Արդեն 3-րդ օրն է, ինչ ընդդիմադիրները բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում։ Արթուր Վանեցյանի կազմակերպած անժամկետ բողոքի ակցիային միացել են հանրային և քաղաքական գործիչներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։

Ակցիայի ժամանակ՝ Արթուր Ավագյանի ելույթից հետո, քաղաքացիներից մեկը, դիմելով լրագրողներին, ասաց․ ուզո՞ւմ եք ճշմարտությունն իմանալ՝ Հայաստանում հանրապետական սահմանադիր ապազգային կարգը պետք է տապալվի։

«Հարգելի՛ լրագրողներ, ուզո՞ւմ եք ճշմարտությունն իմանալ՝ Հայաստանում հանրապետական սահմանադիր ապազգային կարգը պետք է տապալվի։ Բոլորդ էլ գիտեք, որ ապազգային է, հանրապետությունը հռոմեական ինստիտուտ է, մինչև հիմա ձեզ ասե՞լ են։ Հայաստանում պետք է լինի թագավորություն, և հայոց թագավորության պատմամշակութային ամբողջ տարածքը՝ ներառյալ Արցախը, պատկանում է հայոց թագավորությանը, մնացածը խաբկանք է՝ ստից քամիներ։ Ի՞նչ հանրապետություն, չտեսա՞ք ինչ եղավ, թե՞ սաղ քոռ են, սաղ հիվանդ են, չեն հասկանում»,- ասաց քաղաքացին։