Եղիսաբեթ II-ի պատվին Barbie տիկնիկ կթողարկվի
copy image url

Եղիսաբեթ II-ի պատվին Barbie տիկնիկ կթողարկվի

Ավելին 2 տարի առաջ - 20:32 20-04-2022
Ի պատիվ Եղիսաբեթ II-ի 96-ամյակի և պլատինե հոբելյանի՝ Mattel ընկերությունը թողարկել է Բարբի տիկնիկ՝ թագուհու կերպարով և նմանությամբ: Այս մասին գրում է People պարբերականը։
Թագուհու ամենանշանավոր կերպարներից մեկով ոգեշնչված «Եղիսաբեթ II թագուհի» տիկնիկը հագած է փղոսկրի գույնի զգեստ, վրայից կապույտ ժապավեն՝ զարդարված պատվո կրծքանշաններով: Կերպարը լրացնում է շողշողացող թագը, որը թագուհին կրել է արքայազն Ֆիլիպի հետ իր հարսանիքին:
Եղիսաբեթ թագուհու տիկնիկը վաճառքի կհանվի թագուհու ծննդյան օրը և կարժենա 75 դոլար։ Barbie Tribute Series-ը թողարկվել է անցյալ տարի, և հավաքածուի առաջին տիկնիկը նվիրված է դերասանուհի Լյուսիլ Բոլին՝ առաջին հեռուստահաղորդավարներից մեկին, որը ճանապարհ է հարթել կանանց համար զվարճանքի ոլորտում: