«5165 շարժում»-ի նախագահ Կարին Տոնոյանն Ազատության հրապարակում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց, որ շարժումը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Արցախը փրկելու և Հայաստանը այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջը։
«Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, մենք ներկայացնելու ենք, թե ինչու պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելու ենք, թե ինչ գործողություններ ենք մենք անելու։ Սա վեր է կուսակցական շահերից, խմբային, թիմային շահերից։ Մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հայի հարատևման, մի անձնավորեք այս պայքարը, ամեն մեկդ ունեք ձեր տեղը Ազատության հրապարակում։
Տոնոյանը մանրամասն ներկայացրեց այն կետերը, թե ինչպես են պայքար մղելու։