Երկու գերեվարված բրիտանացիներ ուղիղ եթերում Ջոնսոնին կոչ են արել իրենց փոխանակել Մեդվեդչուկի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 17:06 18-04-2022
Երկու գերեվարված բրիտանացիներ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են արել իրենց փոխանակել ընդդիմադիր ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ։

«Պարոն Բորիս Ջոնսոն, ես Շոն Փիններն եմ: Որքան գիտեմ, Վիկտոր Մեդվեդչուկը գտնվում է կալանքի տակ, և ես ու Էյդեն Ասլինը կցանկանայինք, որ մեզ փոխանակեին նրա հետ։ Մենք երախտապարտ կլինենք ձեր օգնության համար այս հարցում»,- ասել է գերի հանձնված բրիտանացիներից մեկը։

Նա նշել է, որ իրեն և իր հայրենակցին լավ են վերաբերվում, կերակրում են, ջուր տալիս։

Իր կողմից Էյդեն Ասլինը հավելել է, որ Ջոնսոնը պետք է ականջալուր լինի Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի կոչին և իրենց փոխանակի նրա ամուսնու հետ։

Ամենից շատ դիտված