Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունն աշխարհում մեծ փոփոխությունների կհանգեցնի և սկիզբ կդնի «սառը պատերազմի նոր դարաշրջանի»: Այս մասին Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հայտարարել է ամերիկյան խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Թուրքիայում կարծում են, որ նոր իրողությունները կանդրադառնան մի շարք ոլորտների՝ սննդի, էներգետիկայի, կիբերանվտանգության վրա։ Ընդ որում, Քալինը ամերիկացի կոնգրեսականներին է ներկայացրել Անկարայի խաղաղարար ջանքերը։ Նրա խոսքով, Թուրքիան հյուրընկալել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին՝ ճգնաժամին վերջ տալու համար, սակայն հետո իրավիճակն ավելի է բարդացել։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչն ընդգծել է ՆԱՏՕ-ի հզորության և միասնության ամրապնդման կարևորությունը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին։ Այս համատեքստում նա անդրադարձել է Թուրքիայի դեմ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին։
«Մենք պետք է մոտեցնենք մեր դիրքորոշումները, մինչդեռ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ սահմանափակումները հակասում են գործընկերության ոգուն»,- ասել է Քալինը: