Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Զատկի պատարագի ժամանակ դատապարտել է Ուկրաինայի տարածքում ընթացող պատերազմը։
Պատարագին մասնակցել են Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովը, որը նախկինում գերի էր վերցվել ռուսաստանցի զինվորականների կողմից, ապա փոխանակվել, և երեք ուկրաինացի պատգամավորներ։
Քահանայապետը շեղվել է նախապես գրված տեքստից և դիմել է ուկրաինացիներին, հաղորդում է Reuters-ը։
«Մենք բոլորս աղոթում ենք ձեզ համար և ձեզ հետ»,- ասել է նրանց Պապը: Ֆրանցիսկոսն իր ուղերձն ավարտել է ուկրաիներեն «Քրիստոս հարություն առավ» արտահայտությամբ։