Կինը պատահաբար կուլ է տվել ատամի խոզանակը՝ ատամները լվանալիս
copy image url

Կինը պատահաբար կուլ է տվել ատամի խոզանակը՝ ատամները լվանալիս

Ավելին 3 տարի առաջ - 23:06 14-04-2022
Թայվանցի կինը ատամները մաքրելիս պատահաբար կուլ է տվել 18 սանտիմետրանոց խոզանակը, գրում է Mothership-ը։ Կնոջ խոսքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ինքը շտապել է աշխատանքի։
44-ամյա կինը կուլ է տվել ատամի խոզանակը՝ այն սխալ անկյան տակ օգտագործելով։ Տուժածը բացատրել է, որ լավ չէր քնել և ուշանում էր աշխատանքից, այդ պատճառով էլ խոզանակը ձեռքից սայթաքել և կուլ է գնացել։
Կինն իրեն վատ է զգացել, բայց հերթափոխի ավարտից հետո՝ յոթ ժամ անց է միայն գնացել բժշկի։ Բժիշկը սկզբում չի հավատացել լսածին։
«Ես հարցրեցի նրան, արդյոք նա վստահ է, որ դա 18 սանտիմետրանոց ատամի խոզանակ է եղել, և նա ասաց՝ այո», - պատմել է բժիշկը:
Բժիշկը էնդոսկոպիկ սարքի միջոցով կարողացել է կնոջ կերակրափողից հեռացնել խոզանակը։ Մասնագետը նշել է, որ եթե այն հասներ աղիքներ, ապա հետրանքները կարող էին անդառնալի լինել։