Պատերազմից հետո եղած ընտրությունն ի ցույց դրեց պետականություն ունենալու մեր ցանկությունը. Փաշինյան

Ներքին 3 տարի առաջ - 10:39 13-04-2022

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը։ «Մենք պատերազմական շրջանում ունեցանք և՛ ձախողումներ, և՛ ձեռքբերումներ։ Ձեռքբերումներից ամենակարևորը ԱԺ արտահերթ ընտրություններն էին»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, 2021-ի մեր հիմնական սիմվոլ ծածանվող պետական դրոշներն են Եռաբլուրում՝ տղաների գերեզմանների վրա։

«Այդպես էլ մեզանից չի հեռանում ու մեր կոկորդը բաց չի թողնում հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ։ Ես հիմա պատրաստ եմ տալ այդ հարցերի պատասխանները, ես ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը, սակայն չեմ ընդունում մեղադրանքները ընդդիմադիրների՝ հողեր հանձնելու ու դավաճանության մեջ։ Հասունացել է պահը, որ այս երկվության հարցը լուծվի։ Մեղավոր եմ, քանի որ 2018- 2019 թվականներին մեր հեռու ու մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում էին, որ այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Պատերազմից հետո եղած ընտրությունն ի ցույց դրեց պետականություն ունենալու մեր ցանկությունը»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված