Ericsson-ն անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
copy image url

Ericsson-ն անորոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Արտաքին 3 տարի առաջ - 13:10 11-04-2022
Շվեդական Ericsson-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում: Այս մասին ասվում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի հաղորդագրությունում, իսկ պատճառը Եվրամիության կողմից հայտարարված պատժամիջոցներն են։
Ericsson-ը դեռ փետրվարի վերջին էր դադարեցրել նոր սարքավորումների մատակարարումները Ռուսաստան։ Իսկ այժմ ընկերությունը հրաժարվում է արդեն իսկ մատակարարվածների սպասարկումից. դրանցով են աշխատում ռուսաստանյան բջջային օպերատորներն ու ինտերնետ պրովայդերները։
Ericsson-ի ռուսաստանյան աշխատակիցներին վճարովի արձակուրդ կուղարկեն: