Ֆիննական Valio և Paulig ընկերությունները դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում
copy image url

Ֆիննական Valio և Paulig ընկերությունները դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում

Արտաքին 3 տարի առաջ - 13:32 07-03-2022
Ֆիննական Valio և Paulig ընկերությունները լքում են ռուսական շուկան, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերությունների հայտարարություններին։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա։ Valio-ն ՌԴ-ում աշխատանքը շարունակելու էթիկական նախադրյալներ չունի, ուստի մենք դադարեցնում ենք գործունեությունը Ռուսաստանում»,- ասել է Valio-ի գործադիր տնօրեն Աննիկկա Հուրմեն:

Valio-ն Մոսկվայից ոչ հեռու գործարան ունի, որտեղ մոտ 400 մարդ է աշխատում։ Paulig-ը նույնպես գործարան ունի Ռուսաստանում՝ Տվերի մարզում՝ մոտ 200 աշխատակիցներով։

Երկու ընկերություններն էլ ընդգծել են, որ ռուսական շուկայից դուրս գալը կսկսվի հրատապ կարգով:

Ամենից շատ դիտված