Ուղիղ եթեր
Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ
copy image url

Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

Ներքին 3 տարի առաջ - 22:48 10-04-2022
Արցախի ԿԸՀ -ն հրապարակել է ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ։
Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը բոլոր 6 ընտրատեղամասերում: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %:

Մասնակիցների թիվն ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Մարտունու շրջան
Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 %
Ծովատեղ – 97 ընտրողներից 49 կամ 50.52 %
Նորշեն – 252 ընտրողներից 103 կամ 40.87 %
Սոս– 756 ընտրողներից 343 կամ 45.37 %
Վարանդա– 70 ընտրողներից 14 կամ 20.00 %
Շահումյանի շրջան
Ակնաբերդ– 322 ընտրողներից 84 կամ 26.09 %
Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
22:05 Երջանկություն է Աստված ունենալ, Տիրոջ խոսքի ու հրաշագործության մեջ ապրել․ Նազենի Հովհաննիսյան