Der Spiegel-ը պատմել է Բուչայում ռուս զինվորականների հեռախոսազրույցների գաղտնալսումների մասին
copy image url

Der Spiegel-ը պատմել է Բուչայում ռուս զինվորականների հեռախոսազրույցների գաղտնալսումների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 19:14 07-04-2022
Der Spiegel պարբերականը պատմել է Բուչայում ռուս զինվորականների հեռախոսազրույցների գաղտնալսումների մասին։
Պարբերականը հղում է անում գերմանական հետախուզության աղբյուրին։ Խոսակցություններից պարզ է դառնում, որ Բուչայում ռուս զինվորականներն առնվազն տեղյակ են եղել խաղաղ բնակիչների սպանությունների մասին և քննարկել են դա։ Զինվորականներից բացի քաղաքում կարող էին լինել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները։
Der Spiegel-ը պնդում է, որ սպանությունները ռուսական ուժերի ռազմավարության մի մասն են եղել՝ վախեցնելու և դիմադրության փորձերը ճնշելու համար: Նման իրադարձություններ կարող էին տեղի ունենալ նաև Կիևի շրջանի այլ բնակավայրերում։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Ձեզ գուցե հետաքրքրի