Հեռախոսազրույցների գաղտնալսումները լույս են սփռել Հորդանանի արքայազնի կողմից պետական ​​հեղաշրջման փորձի վրա
copy image url

Հեռախոսազրույցների գաղտնալսումները լույս են սփռել Հորդանանի արքայազնի կողմից պետական ​​հեղաշրջման փորձի վրա

Արտաքին 3 տարի առաջ - 12:01 31-05-2021

Հորդանանի նախկին ժառանգորդի՝ արքայազն Համզայի օգնականները վերջինիս ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ արքայազնի անունից հավատարմության երդումներ են պահանջել ցեղերի առաջնորդներից և նախկին ռազմական սպաներից: Դրա մասին են վկայում գաղտնալսված հեռախոսային խոսակցություններում արձանագրված խոսակցությունները:

Այդ ձայնագրությունները Հորդանանի կառավարության գործի գլխավոր ապացույցն են ընդդեմ երկու տղամարդկանց. նրանք մեղադրվում են, որ որպես Համզայի վստահելի անձինք հանդես են եկել նրա խորթ եղբայր թագավոր Աբդուլլահին գահընկեց անելու ձախողված փորձի մեջ: Ենթադրվում է, որ այդ երկու տղամարդիկ՝ Սաուդյան Արաբիայում նախկին բանագնաց Բասեմ Ավադալլան և թագավորի զարմիկ Շարիֆ Հասան բեն Զայեդը, Ամմանում դատարանի առաջ կկանգնեն երկուշաբթի՝ մայիսի 31-ին:

Guardian-ը հայտնում է, որ գաղտնազերծված զանգերն արվել են մարտին՝ երեք շաբաթվա ընթացքում, երբ Համզան, ըստ պաշտոնյաների, դավադրություն կազմակերպելու համար փորձել է ստանալ աջակիցների օգնությունը:

Խոսակցությունների ընթացքում հնչել է արաբական մուբայա տերմինը, որը նշանակում է երդում տալ խալիֆին կամ միապետին: Այդ արտահայտության օգտագործումն անհանգստացրել է հետախուզական ծառայության պաշտոնյաներին, որոնք սկսել են լրտեսել Համզային և նրա աջակիցներին:

Ամենից շատ դիտված