Գիտնականները հրշեջների մոտ ԴՆԹ-ի՝ քաղցկեղի հետ կապված փոփոխություններ են գտել
copy image url

Գիտնականները հրշեջների մոտ ԴՆԹ-ի՝ քաղցկեղի հետ կապված փոփոխություններ են գտել

Ավելին 3 տարի առաջ - 19:59 06-04-2022

Արիզոնայի համալսարանի գիտնականները հրշեջների մոտ էպիգենետիկ փոփոխություններ են հայտնաբերել գենոմի այն հատվածներում, որոնք ազդում են քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացման ռիսկի վրա: Այս մասին նրանք պատմել են Occupational and Environmental Medicine ամսագրում հրապարակված հոդվածում։
Գիտնականները արյան նմուշներ են վերցրել 50 չծխող սկսնակ հրշեջներից, որոնք հրդեհներ դեռ չեն մարել, իսկ հետո անալիզը կրկնել են 20-37 ամիս անց։ Գիտնականները փոփոխություններ են հայտնաբերել գենոմի 680 տարբեր հատվածներում, որոնցից շատերը քաղցկեղի զարգացման հետ կապված գեներում են եղել, որոնք կարգավորում են իմունային և նյարդաբանական գործառույթները՝ ազդելով սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
«Մենք դեռ չգիտենք, թե արդյոք այս փոփոխությունները կհանգեցնեն քաղցկեղի: Այնուամենայնիվ, այս ուսումնասիրությունը կարևոր քայլ է հասկանալու կենսաբանական ուղիները, որոնք կարող են ընկած լինել ռիսկերի հիմքում: Որոշակի գեներում ԴՆԹ-ի մեթիլացումը կարող է օգտագործվել որպես բիոմարկեր հրշեջների մոտ՝ առողջության համար մասնագիտական ​​ ռիսկերը գնահատելու համար», - նշում են հետազոտողները: