Ռամզան Կադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին
copy image url

Ռամզան Կադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասին

Արտաքին 1 տարի առաջ - 14:09 24-06-2023
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետությունում գործող ազգային գվարդիայի մարտիկները մեկնել են Ռուսաստանի լարված գոտիներ։

«Պաշտպանության նախարարության զինվորականները և Չեչնիայի Հանրապետության ազգային գվարդիան արդեն մեկնել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք Ռուսաստանի միասնությունը և պաշտպանենք նրա պետականությունը»,- հայտարարել է Կադիրովը «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Ամենից շատ դիտված