Ուիլ Սմիթը հեռանում է ամերիկյան Կինոակադեմիայից
copy image url

Ուիլ Սմիթը հեռանում է ամերիկյան Կինոակադեմիայից

Ավելին 3 տարի առաջ - 10:51 02-04-2022

Դերասան Ուիլ Սմիթը լքում է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան՝ շոումեն Քրիս Ռոքի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին գրում է Deadline-ը։
Ավելի վաղ Կինոարվեստի ակադեմիայի կառավարիչների խորհուրդը Սմիթի դեմ «կարգապահական վարույթ» էր հարուցել։
«Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ իմ գործողությունները ցնցող էին, ցավալի և աններելի: Նրանց ցուցակը, ում ես վիրավորել եմ, երկար է և ներառում է Քրիսին, նրա ընտանիքին, իմ սիրելի ընկերներից և սիրելիներից շատերին, բոլոր ներկաներին և հեռուստադիտողներին ամբողջ աշխարհից… »,- ասված է Սմիթի հայտարարության մեջ։
Դերասանը պատմել է, որ «վշտացած է», բայց միևնույն ժամանակ պատրաստ է «լիովին ընդունել» իր պահվածքի ցանկացած հետևանք։
Հոլիվուդյան դերասանը մարտի 27-ին բեմ էր բարձրացել «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ և ապտակել հաղորդավար Քրիս Ռոքին՝ Սմիթի կնոջ «շատ կարճ մազերի» մասին կատակելու պատճառով. Ջադա Պինկետ-Սմիթը տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, և նրա մազերը թափվում են: