ՄԱԿ-ի ներկայացուցիչը կմեկնի Մոսկվա և Կիև՝ քննարկելու մարդասիրական զինադադարը
copy image url

ՄԱԿ-ի ներկայացուցիչը կմեկնի Մոսկվա և Կիև՝ քննարկելու մարդասիրական զինադադարը

Արտաքին 3 տարի առաջ - 23:37 01-04-2022
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կիրակի մեկնում է Մոսկվա՝ քննարկելու մարդասիրական զինադադարի հնարավորությունը։ Դրանից հետո նա նմանատիպ առաքելությամբ կայցելի Կիև։

Ինչպես ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին ասել է գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ջոյս Մսույան, Անտոնիո Գուտերեշը հանձնարարել է Գրիֆիթսին կողմերի հետ անհապաղ քննարկել հումանիտար նպատակներով հրադադարի վերաբերյալ հնարավոր պայմանավորվածությունները:

Այնուհետև Գրիֆիթսը կապ է հաստատել երկու կողմերի հետ, որոնք ողջունել են նախաձեռնությունը:

«Ես խնդրեցի Մարտին Գրիֆիթսին հումանիտար զինադադարի հասնել Ուկրաինայում: Նա կիրակի կմեկնի Մոսկվա, իսկ հետո կայցելի Կիև, ինչը նշանակում է, որ մենք չենք հանձնվում»,- իր հերթին ասել է Գուտերեշը։