Էրդողանը բասկետբոլ խաղալով հերքել է իր վատառողջ լինելու մասին լուրերը

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 30-06-2023
Թուրքական և միջազգային լրատվամիջոցներում լայնորեն տարածվում է այն տեսանյութը, որում այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բասկետբոլ է խաղում։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախկին նախարար Մուստաֆա Վարանկը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահը հանդիպել է թուրք հայտնի նախկին բասկետբոլիստ Հիդայեթ Թյուրքօղլուի հետ և որոշել բասկետբոլ խաղալ՝ նպատակ ունենալով հերքել իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանը բասկետբոլ է խաղում և լավ ֆիզիկական վիճակում է։

Ավելի վաղ Էրդողանը նույնպես բասկետբոլ էր խաղացել իր վատառողջ լինելու վերաբերյալ լուրերը հերքելու համար:

Նշենք, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ Էրդողանը հազիվ է կարողանում մնալ ոտքի վրա, դժվարությամբ է քայլում, իսկ առանց մեկի օգնության էլ չի կարողանում աստիճաններով իջնել կամ բարձրանալ։

Էրդողանը նախքան քաղաքականությամբ զբաղվելը կիսապրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում էր ֆուտբոլով։

Ամենից շատ դիտված