Թուրքիան չի տեսնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստամբուլյան հանդիպման որոշումների իրագործում, այսօր՝ մարտի 31-ին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Hurriyet-ը։
Միաժամանակ նա նշել է, որ որոշ հարցեր, որոնք ավելի վաղ բարձրացվել էին բանակցություններում, այլևս չեն քննարկվում։
«Ռուսաց լեզվի մասին քննարկումներ չկան: Հիմա համեմատաբար ավելի քիչ են քննարկվում այնպիսի հարցեր, ինչպիսին է ապառազմականացումը: Ինչպիսի՞ն կլինի Ղրիմի և Դոնբասի տարածաշրջանի կարգավիճակը. որոշումը կկայացնեն առաջնորդները»,- ասել է Չավուշօղլուն: