Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու Թուրքիայի որոշումը հիասթափեցրել է ԱՄՆ-ին. Պետդեպ
copy image url

Ստամբուլյան կոնվենցիայից հրաժարվելու Թուրքիայի որոշումը հիասթափեցրել է ԱՄՆ-ին. Պետդեպ

Արտաքին 3 տարի առաջ - 15:16 02-07-2021

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից» Թուրքիայի դուրս գալու մասին որոշմանը: Այդ փաստաթուղթը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Փրայսը նշել է, որ Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը խոր հիասթափություն է պատճառել ԱՄՆ-ին:

«Կոնվենցիայից դուրս գալը հետընթաց է նաև կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելուն ուղղված միջազգային ջանքերի համար: Մենք բոլոր պետություններին կոչ ենք անում կանխել գենդերային բռնության բոլոր ձևերը և ուժեղացնել դրանց նկատմամբ արձագանքը»,- ասել է նա: