Թատրոնի առաքելությունն է օգնել մարդկանց՝ ազատագրվելու իրենց շուրջը տիրող քաոսից. Արմեն Էլբակյան

Խոսք Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 21:01 27-03-2022
Թատրոնի համաշխարհային օրվա և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Oragir.news-ը զրուցել է Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի հետ։ Էլբակյանն անդրադարձել է դերասանների՝ քիչ աշխատավարձով բարձր արվեստ ստեղծելուն, դերասանների՝ քիչ աշխատավարձ ստանալը չբարձրաձայնելուն, ՀՀ-ում բարձր արվեստ ստեղծելու անհրաժեշտությանը, մարդկանց՝ թատրոնի միջոցով իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալուն և թատրոնի դերասանական կազմի ընտրությանը։

Էլբակյանի խոսքով՝ մարդիկ տոմս են գնում, գալիս թատրոն՝ տեսնելու, թե ինչ կասի իրենց ժամանակակիցը.
«Դերասանը մարդ է, որն իր մեջ կրում է արվեստը, ունի աշխարհի հանդեպ իր ուրույն վերաբերմունքն ու մտածելակերպը։ Նա ուզում է իր մտածածը փոխանցել աշխարհին, ու դա չի անում հանուն աշխատավարձի, այլ հանուն երազանքի։ Մեզ շրջապատել է քաոս, որը ստեղծել է մարդկությունը, իսկ թատրոնի նպատակն է օգնել մարդկանց՝ ազատագրվելու իրենց շուրջը տիրող քաոսից»։

Էլբակյանն ասաց, որ բոլոր ժամանակներում թատրոնը եղել է ամենավտանգավոր հարթակներից մեկը, որը կենդանի խոսքով ասում է, թե ինչպիսին պետք է լինի մարդը, ինչպիսի քաղաքացիական դիրքորոշում պետք է ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնարիկ Պետրոսյան