Թբիլիսին մերժել է «երկրորդ ճակատ» ստեղծելու Կիևի կոչը
copy image url

Թբիլիսին մերժել է «երկրորդ ճակատ» ստեղծելու Կիևի կոչը

Արտաքին 3 տարի առաջ - 21:05 27-03-2022
Վրաստանի մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Սարջվելաձեն մերժել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» ստեղծելու Կիևի կոչը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ այլ «ճակատների» բացումը կօգնի Կիևին, մասնավորապես, եթե Մոլդովան և Վրաստանը շահագրգռված լինեն վերադարձնել «Մոսկվայի կողմից զավթված տարածքները»։
«Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու՝ Վրաստանին ուղղված կոչը չի բխում վրաց ժողովրդի շահերից»,- ասել է Սարջվելաձեն, հավելելով, որ նման կոչերը «սխալ են և արդարացված չեն»:
Խորհրդարանական ընդդիմադիր «Բարեփոխումների խմբի» ներկայացուցիչ Թեոնա Ակուբարդիան նույնպես լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանում և Մոլդովայում ռուսական երկրորդ ճակատ բացելու կոչերը «անհիմն և բարոյապես չարդարացված հայտարարություն են»։

Ամենից շատ դիտված