«Queen» խումբը դրամահավաք է սկսել, որը կուղղվի Ուկրաինայի ժողովրդի աջակցությանը: Youtube-ի իրենց ալիքում երաժիշտները տեղադրել են 2008 թվականին Խարկովում տեղի ունեցած համերգի ձայնագրությունը, որը հավաքել է մոտ 300,000 հանդիսատես։ Ի աջակցություն Ուկրաինային՝ Queen-ը հիշում է այս պատմական համերգը հատուկ ցուցադրության միջոցով, որի նպատակը նվիրատվություններ հավաքելն է՝ միջազգային մարդասիրական օգնության շրջանակներում: Queen-ի Youtube-ի ալիքն ունի ավելի քան 15,5 միլիոն բաժանորդ: Այս պահի դրությամբ համերգի ձայնագրությունը դիտել է գրեթե 500 հազար մարդ։