Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է մարտի 21-ի իրավիճակի մասին
copy image url

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է մարտի 21-ի իրավիճակի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 12:58 21-03-2022
Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով, հյուսիս-արևելքից դեպի Կիև շարժվող ռուսական զորքերի առաջխաղացումը կանգ է առել, և ՌԴ ուժերի հիմնական մասը Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնից ավելի քան 25 կմ հեռավորության վրա է:
«Կիևից հյուսիս կատաղի մարտերը շարունակվում են,- հաղորդել են պաշտպանության նախարարությունից։- Գոստոմելից դեպի հյուսիս-արևմուտք շարժվող ուժերն ուկրաինացիների կատաղի դիմադրության արդյունքում հետ են մղվել»։
Չնայած առաջընթացի բացակայությանը, ըստ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի, Կիևը շարունակում է մնալ Ռուսաստանի գլխավոր ռազմական թիրախը և առաջիկա շաբաթների ընթացքում ռուսաստանցի զինվորականները առաջնահերթ կերպով փորձելու են շրջապատել քաղաքը: