ՌԴ ՊՆ-ն՝ գիշերվա ընթացքում տեղի ունեցածի մասին
copy image url

ՌԴ ՊՆ-ն՝ գիշերվա ընթացքում տեղի ունեցածի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 17:25 20-03-2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է առավոտյան ամփոփագիրը, որում ներկայացվում է Ուկրաինայի վերջին իրադարձությունները։

Մոսկվայի վարկածով՝ գիշերվա ընթացքում տեղի ունեցածի մասին․

• Ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռահրետանային զինատեսակների երկու պահեստ և մի քանի հրթիռային կայանք։

• ՀՕՊ համակարգերը խոցել են մեկ ուկրաինական Մի-8 ուղղաթիռ և վեց անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ «բայրաքթար TB-2»։

• Բացի այդ, ՀՕՊ-ը համակարգը Իզյումի տարածքում խոցել է ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռ։

• Սև ծովից արձակված «Կալիբր» հրթիռները հարվածել են Նեժինսկի վերանորոգման գործարանի արտադրամասերին, որտեղ վերանորոգվում էր ուկրաինական տեխնիկան։

• Կասպից ծովից արձակված «Կալիբր» հրթիռները, ինչպես նաև Ղրիմի տարածքից արձակված «Կինժալ» հիպերձայնային հրթիռները խոցել են ուկրաինական բանակի վառելիքի և քսանյութերի պահեստավորման մեծ բազան Միկոլայի մարզի Կոնստանտինովկայի շրջանում։

• Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է ընդհանուր առմամբ 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և այլ զրահամեքենա, 148 հրթիռային կայան, 573 դաշտային հրետանի և ականանետ, ավելի քան 1262 մեքենա:

• Ավելի քան 100 զինծառայող է զոհվել Ժիտոմիրի մարզում Ուկրաինայի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի ուսումնական կենտրոնին հասցված հարվածի արդյունքում, որտեղ, ըստ Մոսկվայի, «օտարերկրյա վարձկաններ» են գտնվել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը չի հաստատել այս տվյալները։

Ամենից շատ դիտված