Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներն ակտիվորեն աշխատում են փոխադարձ վճարումներում դոլարի մասնաբաժինը նվազեցնելու ուղղությամբ, հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։
«ԵԱՏՄ երկրներն ակտիվացնում են աշխատանքը փոխադարձ վճարումներում դոլարի մասնաբաժնի կրճատման ուղղությամբ: Անդամ պետությունների ռեզիդենտների միջև ազգային արժույթներով փոխադարձ վճարումների ապահովումը ԵԱՏՄ-ում համաձայնեցված արժութային քաղաքականության իրագործման սկզբունքներից մեկն է: Առաջին տարին չէ, որ մենք այս ուղղությամբ աշխատանք ենք տանում, և այսօր միությունում վճարումների մեծ մասն իրականացվում է ազգային արժույթներով»,- Վոլվաչի խոսքերը մեջբերել է Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։