Իլոն Մասկը նշել է Մարսի վրա վայրէջք կատարելու տարեթիվը
copy image url

Իլոն Մասկը նշել է Մարսի վրա վայրէջք կատարելու տարեթիվը

Ավելին 3 տարի առաջ - 21:33 17-03-2022
Իլոն Մասկը կարծում է, որ մարդկությունն առաջին անգամ ոտք կդնի Մարսի վրա մինչև այս տասնամյակի ավարտը։ Նա իր կանխատեսումը հրապարակել է Twitter-ում։
Միլիարդատիրոջ բաժանորդներից մեկը նրան հարցրել է, թե երբ կարող է տեղի ունենալ Մարսի վրա առաջին վայրէջքը։ Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը հակիրճ պատասխանել է. «2029»:
2016 թվականին գործարարն արդեն կանխատեսել էր, որ մարդկությունը Մարսի վրա վայրէջք կկատարի 2026 թվականին։ Ըստ ամենայնի, նա այժմ անհասանելի է համարում այս ժամկետները։ Որոշ օգտատերեր մեկնաբանել են, որ նույնիսկ 2029 թվականը հավակնոտ է թվում, և դեռ շատ բան կա անելու՝ ճանապարհ հարթելու նման առաքելության համար։
Կանոնակարգող մարմինների հաստատման դեպքում Starship հրթիռը կարող է իր առաջին ուղեծրային փորձնական թռիչքն իրականացնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: