Ընդդիմադիրներն անհամերաշխ են ու մասնատված․ սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին․ Հրապարակ
copy image url

Ընդդիմադիրներն անհամերաշխ են ու մասնատված․ սպասում են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:15 17-03-2022
Ինչքան անհամերաշխ ու մասնատված են իշխանության մեջ գտնվողները՝ իրար հանդեպ թշնամաբար տրամադրված, ինտրիգներ հյուսող, նույնքան անհամերաշխ ու մասնատված են նաեւ ընդդիմադիրները, հատկապես՝ ԱԺ ընդդիմությունը։ Ընդ որում, հակասություններ կան ոչ միայն երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ, այլեւ խմբակցությունների ներսում։ Այս մասին մարտի 17-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Հատկապես պառակտված է ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հայաստան» դաշինքը, որտեղ մի շարք թեւեր են առաջացել, լիքը դժգոհություններ կուտակվել։ Մի մասը դժգոհ է իրենց պասիվությունից ու կրավորականությունից։ Մյուսները դժգոհ են առաջնորդից, որը չի կառավարում թիմին։ Երրորդները դժգոհ են խմբակցության ղեկավարից։ Եվ բոլորով սպասում են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին, որի ելքից է նաեւ կախված Հայաստանի ճակատագիրը»,- գրել է թերթը։