Իրանում կրակի տոնի ժամանակ 13 մարդ է զոհվել
copy image url

Իրանում կրակի տոնի ժամանակ 13 մարդ է զոհվել

Արտաքին 3 տարի առաջ - 09:28 16-03-2022
Իրանում առնվազն 13 մարդ է զոհվել Չարշանբ-է Սուրիի՝ ավանդական կրակի տոնի տոնակատարության ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը։
«Այս գիշեր ժամը 20:30-ի դրությամբ (Երևանի ժամանակով 21:00-ին) 13 մարդ, ցավոք, մահացել է ստացած վերքերից»,- ասել է նա։
Նրա խոսքով, «Չարշանբ-է Սուրիի (տոնակատարության) հետ կապված միջադեպերի հետևանքով տուժել է 814 մարդ»։
Չարշանբ-է Սուրին ավանդական տոն է, որը նշվում է իրանական Նոր տարվան՝ Նովրուզին նախորդող վերջին չորեքշաբթի գիշերը, որն այս տարի ընկնում է մարտի 20-ին: Այս օրը մարդիկ խարույկներ են վառում և ցատկում դրանց վրայով։

Ամենից շատ դիտված