Ռուսաստանցիները գրավված քաղաքներում ձերբակալում են ուկրաինացի քաղաքական գործիչներին
copy image url

Ռուսաստանցիները գրավված քաղաքներում ձերբակալում են ուկրաինացի քաղաքական գործիչներին

Արտաքին 3 տարի առաջ - 11:50 14-03-2022
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնն ամփոփում է ռուսաստանցիների կողմից գրավված քաղաքներում ուկրաինացի ղեկավարների և առաջնորդների ձերբակալությունների մասին հաղորդումները: Մինչ այժմ նրանք չորս-հինգ հոգի են։

Տարբեր աղբյուրների համաձայն, ռուսաստանցիները ձերբակալել են (կենտրոնը գրում է «առևանգել են») Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին, Մելիտոպոլի շրջանային խորհրդի ղեկավար Սերգեյ Պրիյմային, Մելիտոպոլում հակառուսական ցույցերի կազմակերպիչ Օլգա Գայմուսովային, հարևան Դնեպրուդնոե քաղաքի քաղաքապետ Եվգենի Մատվեևին, ինչպես նաև Զապորոժիեի շրջանային խորհրդի պատգամավոր, Ղրիմի թաթար Լեյլա Իբրահիմովային։

Լեյլա Իբրահիմովան, ըստ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ձերբակալությունից անմիջապես հետո ազատ է արձակվել։ Դա տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին։