Ուկրաինան մեղադրել է ՌԴ-ին սադրանքի մեջ` Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով
copy image url

Ուկրաինան մեղադրել է ՌԴ-ին սադրանքի մեջ` Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով

Արտաքին 3 տարի առաջ - 20:13 11-03-2022
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունն այսօր հայտնել է, որ ռուսական մարտական ​​ինքնաթիռները հարված են հասցրել Բելառուսի Կոպանի գյուղին՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական գրոհային ինքնաթիռը ռմբակոծել է ուկրաինական տարածքը՝ Բելառուսից թռչելով Ուկրաինայի տարածք, որից հետո ավիահարվածներ են հասցրել Բելառուսի Հանրապետության տարածքին։

Հարևան պետությունից երկու ինքնաթիռների թռիչքը Դուբրովիցայի տարածքում արձանագրել են սահմանապահները:

Բելառուսի պաշտպանության նախարարությունը «կեղծ» է անվանել լուրերն այն մասին, որ բելառուսական տարածքը ռմբակոծվել է։ Նշված հատվածում ավիահարվածների մասին ռուսական կողմից նույնպես տեղեկություն չկա։