Ռուս զինվորականների խմբերը փորձում են հասնել Զելենսկուն. Միխայիլ Պոդոլյակ
copy image url

Ռուս զինվորականների խմբերը փորձում են հասնել Զելենսկուն. Միխայիլ Պոդոլյակ

Արտաքին 3 տարի առաջ - 18:33 09-03-2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խոսել է ռուս զինվորականների խմբերի մասին, որոնք փորձում են մտնել Կիևի կառավարական թաղամաս։ BBC-ն չի կարող ճշտել այս տեղեկատվության ճշգրտությունը ներկա պայմաններում։

«Մեր օտարերկրյա գործընկերները խոսում են երկու-երեք փորձի մասին: Ես կարծում եմ, որ նման փորձերը եղել են մեկ տասնյակից ավելի... Մենք ունենք հետախուզության և հակահետախուզության շատ հզոր ցանց, և նրանք այդ ամենին հետևում են, և մինչ այժմ այդ փորձերը չեզոքացվել են: Այսինքն՝ մենք հասկանում ենք բոլոր ծրագրերը, և դրանց վրա մեր հակահետախուզությունն աշխատում է»,- հայտնել է նա։

«Անվտանգության տեսակետից ես չեմ կարող խոսել որոշ բաների մասին, այդ ռիսկերը չեն վերացել»,- հավելել է Պոդոլյակը։

Ամենից շատ դիտված