Շուտով վարչապետը ստորագրելու է խաղաղության պայմանագիրը և տալու է Զանգեզուրի միջանցքը. էքստրասենս

Խոսք Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 11:45 09-03-2022
Էքստրասենս Սոսե Բաբայանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է ժամանակին քաղաքական գործիչների՝ իրենից կանխատեսումներ հարցնելու, պատերազմի՝ նախապես պլանավորված պարտության, ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգների ու նոր պատերազմի վերաբերյալ հարցերին։

Հարցին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ պարտությունը անկազմակերպվածությա՞ն հետևանքով էր, թե՞ նախապես պլանավորված պարտություն, նա պատասխանեց, որ երկուսն էլ եղել է։

«Այն, ինչ մեզ սպառնում է, օրինակ՝ կապված Սյունիքի միջանցքի կամ տխրահռչակ խաղաղության պայմանագրի հետ, ի վերջո Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է դրանք։ Թշնամին նպատակային մտել է ՀՀ սահմանի խոռոչներ և ուժեղանում է, և մի փոքր մեր թուլացման դեպքում նրանք կվերցնեն Սյունիքը»,- ասաց էքստրասենսը։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Սոսե Բաբայանը կանխատեսեց, որ գերտերությունները խառնվելու են, և Երրորդ համաշխարհային պատերազմ է սկսվելու։ «ՌԴ-ի պարտությունը մեզ վրա շատ թանկ է նստելու, այն մեզ վրա էլ է անդրադառնալու»,- հավելեց նա։


Քնարիկ Պետրոսյան


Ձեզ գուցե հետաքրքրի