Փետրվարի 24-ից առ այսօր Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում կորցրել է 2000-4000 մարդ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության ղեկավար Սքոթ Բերիերը, հաղորդում է BBC News-ը մարտի 8-ին:
«Նրանք [Ռուսաստանը] վատ ծրագիր ունեին»,- հայտարարել է նա ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ: Բերիերը նշել է, որ այդ թվերը հիմնված են հետախուզության տվյալների վերլուծության և բաց աղբյուրների հաղորդումների վրա:
Ուկրաինան մարտի 8-ի դրությամբ պաշտոնապես հայտարարել է, որ ռուսական կողմի կորուստները կազմում են 12 հազար մարդ: Նշված թվի մեջ մտնում են ոչ միայն զոհվածները, այլև վիրավորները: