Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի հայտնի արևմտյան բրենդներ, այդ թվում՝ Zara, McDonald’s, Bershka և IKEA, հնարավոր է՝ վերադառնան ռուսական շուկա։Այս մասին գրում է Rambler-ը։
McDonald’s-ի վերադարձն ամենահավանականն է, քանի որ բրենդը նախկինում կնքել էր հետգնման պայմանագիր, որը թույլ է տալիս վերագործարկել ցանցը առանց լուրջ իրավական խոչընդոտների։
Zara և Bershka-ի վերադարձն այս պահին քննարկման փուլում է, մինչդեռ IKEA-ն կարող է բախվել լուրջ խոչընդոտների, քանի որ ընկերության նախկին տարածքներն արդեն վաճառվել են այլ կազմակերպությունների։