Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքնալթին ասել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղյակ է բրիտանական The Times թերթի այն հրապարակմանը, թե Լիբիայում «գրավված» ռուսական «Պանցիր-C1» զենիթահրթիռային համակարգը (ԶՀՀ), ենթադրաբար, ամերիկացի զինվորականների ձեռքում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք տեղյակ ենք բրիտանական Times թերթի հրապարակմանը»,- ասել է Մաքնալթին:
Նա ուղղակիորեն չի պատասխանել գործակալության խնդրանքին՝ հաստատել կամ հերքել այս հաղորդագրությունները:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Պետդեպարտամենտը կարող է ավելի շատ տվյալներ տրամադրել Լիբիայի նկատմամբ Սպիտակ տան վարած քաղաքականության վերաբերյալ:
Ինչպես հայտնում է The Times-ը, 2020 թ. հուլիսին ԱՄՆ-ն Լիբիայում գողացել է Լիբիայի ազգային բանակին պատկանող՝ ռուսական արտադրության «Պանցիր-C1» զենիթահրթիռային համակարգը: