Ուկրաինան Վրաստանին կոչ է արել կաթնամթերք չմատակարարել ՌԴ
copy image url

Ուկրաինան Վրաստանին կոչ է արել կաթնամթերք չմատակարարել ՌԴ

Արտաքին 3 տարի առաջ - 09:07 07-03-2022
Ուկրաինայի ԱԳՆ-ն կտրականապես անընդունելի է համարել Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների ակտիվացումը, երբ ՌԴ ԶՈՒ-ն ռմբակոծում և հրթիռակոծում է ուկրաինական խաղաղ քաղաքները։

Ուկրաինայում ուշադրություն են դարձրել ՌԴ-ի կողմից Վրաստանի դեմ սահմանված առևտրային պատժամիջոցների մի մասի չեղարկմանը։

«ՌԴ-ն այդ որոշումը կայացրել է Վրաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին չմիանալու հայտարարությունից հետո: Մենք պաշտոնական Թբիլիսիին կոչ ենք անում հրապարակայնորեն հրաժարվել ՌԴ որոշումից, որի ղեկավարությունը խախտում է միջազգային իրավունքի նորմերը և ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում: Ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը լրացուցիչ ռեսուրսներ է տրամադրում Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ արյունալի պատերազմը շարունակելու համար, իսկ ստացված եկամուտը ներծծված է զոհված ուկրաինացիների արյունով»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։

Միաժամանակ Ուկրաինայում Վրաստանի իշխանություններին մեղադրել են, որ նրանք «փորձում են պահն օգտագործել իրենց շահերի համար»։

Ամենից շատ դիտված