Միացյալ Նահանգներն ակտիվորեն աշխատում է Ուկրաինային ինքնաթիռներ տրամադրելու ուղղությամբ․ Բլինկեն
copy image url

Միացյալ Նահանգներն ակտիվորեն աշխատում է Ուկրաինային ինքնաթիռներ տրամադրելու ուղղությամբ․ Բլինկեն

Արտաքին 3 տարի առաջ - 22:40 06-03-2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Լեհաստանին փոխհատուցել ռազմական ինքնաթիռների համար, եթե նա որոշի իր ինքնաթիռները փոխանցել Ուկրաինային։
Լեհաստանն ունի հին խորհրդային ՄիԳ-29 կործանիչներ, որոնց ղեկավարման համար ուկրաինացի օդաչուները վերապատրաստման կարիք չունեն: ԱՄՆ-ը, ըստ մամուլի տեղեկությունների, դրա փոխարեն կարող է լեհերին տալ F-16 կործանիչներ։
«Ես չեմ կարող խոսել ժամկետների մասին, բայց միայն կասեմ, որ մենք շատ, շատ ակտիվորեն քննարկում ենք այդ հարցը: Մենք քննարկում ենք ինքնաթիռների հարցը, որը Լեհաստանը կարող է տալ Ուկրաինային, և մենք մտածում ենք, թե ինչպես կարող ենք փոխհատուցել Լեհաստանին այդ ինքնաթիռների համար», - ասել է Բլինկենը՝ գտնվելով Մոլդովայում: