Բայդենը պատմել է, թե ինչպես է սատկած շան դին դրել հարուստ հանրապետական կնոջ շեմին
copy image url

Բայդենը պատմել է, թե ինչպես է սատկած շան դին դրել հարուստ հանրապետական կնոջ շեմին

Ավելին 3 տարի առաջ - 20:29 02-03-2022
Վաշինգտոնում կայացած կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիշել է իր քաղաքական կարիերայի սկզբից մի պատմություն, թե ինչպես է մի անգամ սատկած շուն դրել Դելավերում՝ հարուստ հանրապետական ​​կնոջ դռան շեմին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բայդենը պատմել է, որ 1970 թվականին, երբ ընտրվել է Նյու Քասլ շրջանի քաղաքային խորհրդի անդամ, հարուստ համայնքի մի բնակչուհի, որը, ըստ քաղաքական գործչի, աջակցում էր հանրապետականներին, զանգահարել է իրեն և ասել, որ իր բակում սատկած շուն է ընկած և խնդրել է Բայդենին գալ և հեռացնել այն, քանի որ քաղաքային ծառայությունները շատ են ուշանում: Պատգամավորն ասել է, որ ինքը կկարողանա գալ միայն հաջորդ առավոտյան, եթե մինչ այդ շանը չհեռացնեն իր բակից։
Այնուամենայնիվ կինը անդրդվելի է եղել, ասելով, որ իր հարկերը վճարում է տեղական իշխանություններին, ուստի Բայդենը պետք է անմիջապես գա իր մոտ։
Ապագա նախագահը համաձայնել է, սակայն, սատկած շանը հանելով ամերիկուհու բակից, այն դրել է տան շեմքին։
«Այդ ժամանակից ես շատ ավելի լավն եմ դարձել»,- կատակել է նախագահը։