Կիևի հեռուստաաշտարակի վրա հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել․ Կլիչկո
copy image url

Կիևի հեռուստաաշտարակի վրա հրթիռակոծության հետևանքով հինգ մարդ է զոհվել․ Կլիչկո

Արտաքին 3 տարի առաջ - 00:05 02-03-2022



Հինգ խաղաղ բնակիչները, որոնք տուժել են Կիևի հեռուստաաշտարակի վրա հրթիռակոծության հետևանքով, անցորդներ են եղել, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Հեռուստաաշտարակին երկու, նախնական տվյալներով, հրթիռների հարվածների հետևանքով զոհվել է Կիևի 5 խաղաղ բնակիչ։ Նրանք մայթով անցնելիս են եղել աշտարակի կողքով»,- գրել է Կլիչկոն Telegram-ալիքում։
Նա կիևցիներին հորդորել է չքայլել և մեքենա չվարել փողոցներով։ «Հնարավորինս զգույշ եղեք, ավելի լավ է այս գիշերն անցկացնել կացարաններում»,- հավելել է քաղաքապետը։
Ինչպես հաղորդվել է, Շևչենկոյի շրջանում Կիևի հեռուստաաշտարակի գնդակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 5 մարդ։ Ավելի ուշ Կապի պետական ​​հատուկ ծառայությունը պարզաբանել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի աշխատակիցներ ևհեռուստաաշտարակի անվտանգության աշխատակիցները։