Լոբոդան կոչ է արել դադարեցնել պատերազմը

Ավելին 3 տարի առաջ - 20:30 28-02-2022
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան, որն ապրում և ելույթ է ունենում Ռուսաստանում, արձագանքել է Ուկրաինայում ծավալվող պատերազմին և կոչ է արել դադարեցնել այն։ Նա համապատասխան տեսանյութը հրապարակել է Instagram-ում։
Երգչուհին պատմել է այն մասին, թե ինչպես են Կիևում իր հարազատներն այժմ նստած նկուղներում և ռմբապաստարաններում, և արցունքներով դիմել է Ռուսաստանի իր բաժանորդներին։
«Ես ուկրաինացի երգչուհի եմ, վերջին չորս տարին ապրել և աշխատել եմ Ռուսաստանում, հիմա ապրում եմ Եվրոպայում։ Վերջին հինգ օրվա ընթացքում իմ սիրելիների հետ Ուկրաինայում ամենավատ բանն է տեղի ունենում», - ասել է նա։
Լոբոդան դիմել է «նրանց, ովքեր կարող են կանգնեցնել այս սարսափը»․ «մենք՝ փոքրիկ մարդիկ, ոչինչ չենք կարող անել», ի տարբերություն նրանց, ովքեր որոշում են մարդկային ճակատագրերը։
«Ես ընտանիք ունեմ Կիևում՝ հայրս, քույրս, եղբայրներս, մորաքույրս, հորեղբայրս, տատիկներս ու պապիկներս, և նրանք բոլորը թաքնվում են ավտոտնակներում, նկուղներում, մետրոյում, քանի որ մենք դեռ չենք կարող նրանց երկրից հանել, քանի որ դա վտանգավոր է», - կիսվել է նա:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում